-
28.01.2021|
13:22
Երբեք երկիրն այսպիսի ծանր իրավիճակում չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել, երկիրը երբեք նման վտանգների առջև կանգնած չի եղել, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
-
28.01.2021|
13:19
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Բանակի օրվա առիթով այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ոչինչ չի փոխվել իր դիրքորոշումներում։
-
28.01.2021|
13:05
Եկեղեցին ջանքեր գործադրում է, որ կարողանա նպաստել մեր գերեվարված զավակների վերադարձին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ «Քննարկում ենք Հռոմի պապին դիմելու հարցը և պատշաճ քայլերը ձեռնարկում ենք», - ասաց վեհափառը։
-
28.01.2021|
13:02
Պետականություն կորցնելու ռիսկեր միշտ էլ կան, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։ «Աստված մի արասցե, բայց ռիսկեր միշտ էլ կան», - նշեց նա։
-
22.01.2021|
16:35
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր նրա առողջական վիճակով, ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեԱրցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր նրա առողջական վիճակով, ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:ղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
-
21.01.2021|
22:17
Պարգև Սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից՝ նշանակվելով հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
-
21.01.2021|
22:15
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ հունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ՝ ազատվելով ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի պաշտոնակատար է նշանակվել Արժանապատիվ Տ․ Ենովք քահանա Եսայանը։
-
20.01.2021|
11:17
ԵՍ և ՀԱՅՐՍ նույնն ենք: Պատկերացրեք, որ դուք էլ նույնն եք ամբողջ Տիեզերքի ՏԻՐՈՋ հետ: Կարո՞ղ է արդյոք մարդկային ձգտումը սրանից ավելի բարձր գագաթի հասնել: Եթե ուզում եք իրագործել ձեր բարձր առանձնաշնորհումը, բավական է մտածել դրա մասին, և անմիջապես ձեր մտածումի առարկան իրականություն կդառնա: Իսկապես ասել եմ. «Ձեր սերերը կապեցե՛ք վերին բաների և ոչ թե երկրային բաների հետ»:
-
18.01.2021|
11:36
Դադիվանքում հոգևոր ծառայությունները շարունակվում են, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ՝ հոգևորականներն այնտեղ են մնում, խմբերով հերթապահություններ են իրականացվում, գիշերները մնում են, պատարագ, ժամերգություն անցկացնում՝ ասել է Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:
-
16.01.2021|
21:26
Հունվարի 19-ին, ժամը 15: 00-ին, նկարիչների միության մեծ սրահում տեղի կունենա Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև արդի հայ նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը։